Հայկ Մարության, որդնած ենթականերիդ ասա՝ թող իրենց փչացածությունը թողնեն իրենց տանը ու հերիք է այն բերեն քաղաքային կառավարում: Երեք տարի « կարգին » ապականել են կառավարումը:Այս մասին գրառում է արել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիմա էլ ինտելեկտուալ և արժեքներ ստեղծող մարդկանց են հեռացնում մեր կրթական ու մշակույթային կյանքից, որովհետև տեսանյութում հիշել են տարիներ շարունակ կատարված մի փոքր լավ աշխատանք:
Մենք մեր թաղամասի, մեր ժողովրդի համար կատարած աշխատանքը չենք կուսակցականացնում, իսկ դուք, սուկանե՛ր, կուսակցականացրել եք:
Փաստորեն կադրային ջարդ ասածը Դավթաշենում անում եք ի հաշիվ մեր ժողովրդի:
Մինչև հիմա կարծում էի դու և քո ենթակաների փոքրոգության հատակին եք հասել, բայց արի ու տես՝ ձեր տգիտությունը և ատելությունը դեպի ամեն արժեք կրող մարդկանց, անհատակ է:
Ինչևէ, ուրեմն ձեր պատիժն էլ կլինի համարժեք: Ամեն մի անձի համար, որին նեղացրել եք մինչև հիմա, կամ կնեղացնեք այսուհետ, պատասխան եմ ստանալու ձեզնից, ընենց եմ ստանալու, որ ձեր ծծաց կաթը գա բերաններդ:
Իսկ իմ հարազատ թաղամասի բնակիչները ինչպես ուս ուսի տված ձեզանից առաջ էին ծաղկեցնում մեր հանրույթը, այդպես էլ ձեզանից հետո են անելու: Եվ ես նրանց կողքին եմ իմ ամբողջ ջանքով ու եռանդով:
Նմանատիպ նորություններ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...