Հայկ Մարության, որդնած ենթականերիդ ասա՝ թող իրենց փչացածությունը թողնեն իրենց տանը ու հերիք է այն բերեն քաղաքային կառավարում.Ռուսլան Բաղդասարյան

 

Հայկ Մարության, որդնած ենթականերիդ ասա՝ թող իրենց փչացածությունը թողնեն իրենց տանը ու հերիք է այն բերեն քաղաքային կառավարում: Երեք տարի « կարգին » ապականել են կառավարումը:Այս մասին գրառում է արել  Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար  Ռուսլան Բաղդասարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիմա էլ ինտելեկտուալ և արժեքներ ստեղծող մարդկանց են հեռացնում մեր կրթական ու մշակույթային կյանքից, որովհետև տեսանյութում հիշել են տարիներ շարունակ կատարված մի փոքր լավ աշխատանք:
Մենք մեր թաղամասի, մեր ժողովրդի համար կատարած աշխատանքը չենք կուսակցականացնում, իսկ դուք, սուկանե՛ր, կուսակցականացրել եք:
Փաստորեն կադրային ջարդ ասածը Դավթաշենում անում եք ի հաշիվ մեր ժողովրդի:
Մինչև հիմա կարծում էի դու և քո ենթակաների փոքրոգության հատակին եք հասել, բայց արի ու տես՝ ձեր տգիտությունը և ատելությունը դեպի ամեն արժեք կրող մարդկանց, անհատակ է:
Ինչևէ, ուրեմն ձեր պատիժն էլ կլինի համարժեք: Ամեն մի անձի համար, որին նեղացրել եք մինչև հիմա, կամ կնեղացնեք այսուհետ, պատասխան եմ ստանալու ձեզնից, ընենց եմ ստանալու, որ ձեր ծծաց կաթը գա բերաններդ:
Իսկ իմ հարազատ թաղամասի բնակիչները ինչպես ուս ուսի տված ձեզանից առաջ էին ծաղկեցնում մեր հանրույթը, այդպես էլ ձեզանից հետո են անելու: Եվ ես նրանց կողքին եմ իմ ամբողջ ջանքով ու եռանդով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով