«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ն այսօր դուրս է գրվել

 

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:

Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ::

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով