Դիմում եմ չկողմնորոշված ընտրողներին.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ    Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, որքան կարելի է կռահել հրապարակված թվերից, անցնում են բավական պասիվ…
Դիմում եմ,հատկապես, չկողնորոշված ընտրողներին և հորդորում եմ ամեն ինչ մի կողմ դնել և գնալ ընտրության` ձայնը տալով այն քաղաքական ուժերին, որոնք որևէ կապ չունեն ազգադավ Նիկոլի և նրա հետ առնչվող գործիք֊գործիչների քաղաքական թիմերի հետ…
Մեր չկողմնորոշված ընտրողների պասիվությունից կարող են օգտվել կապիտուլյատն ու նրա թայֆան, որի գլխավոր նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ…
Ընտրություններին մնացել է 1,30 ժամ և Ձեր ձայնը շատ կարևոր է Հայաստանի փրկության համար, որը հայտնվել է Բաքվի և Անկարայի մանկլավիկ Նիկոլի վերահսկողության տակ…
Գնացե՛ք ընտրության և փրկեք Հայաստանը…»,-գրել  է  Համբարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով