Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն. Զոհվածի մայր

 

Արցախի պատերազմում անմահացած Ենոքյան Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն, արձագանքել է պատերազմում զոհված տղաների մարմինները, մասունքները պարկերով Աբովյանի հիվանդանոցի նկուղում պահելու վերաբերյալ Առողջապահության նախարարության հաստատմանը.

«Առողջապահության նախարարությունը հաստատում է…

Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք ու եղբայրներիս օգնությամբ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ գտա որդուս զոհվելուց 4 օր անց, հա,  «երջանիկ» եմ, որ որդիս չէր փոխվել, որովհետև մարմինը շուտ գտանք, թեև անուն֊ազգանունը պոկել էին ու անհայտ զինվոր գրել, թեև որտեղից որ գտանք, խաբել էին ու ասել՝ զինվորի մարմին չկա։

Ինչու՞, որ չկարողանայինք գտնել, ինչու՞, որ խուճապ չլիներ։ Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն, պատկերացրու՛, որ քո՛ որդու,  քո դիմաց ուրախ վազվզող, ժպտացող, ծիծաղող, քո սարքածը հավեսով ուտող, քեզ համբուրող որդուդ մարմինն է էդ բետոնածածկ հատակին ամիսներով մնացել, փտել…

Պատկերացրի՞ր. դե էսքանից հետո նորից արդարացրու՛ գործող իշխանությանն ու  գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան, որ հանկարծ խուճապի մեջ չընկնես….»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով