Այսպիսով այսօր փակվեց տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը.Արմեն Աշոտյան

Հասկանում եմ, որ երեկվա էմոցիաների ալիքի կոնտեքստում շատերը, մեղմ ասած, ակնկալում էին «ելակային» տեսանյութ, այլ ոչ թե մեր երկրի ռազմավարական և անվտանգային խնդիրների վերաբերյալ լրջագույն բացահայտում, որը մերկացնում է ժողովրդի գլխին աղետալի պատերազմ բերելու ողջ անատոմիան:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը:
Տեսնում եմ նաև վիժվածքների էյֆորիան, որոնք մտածում էին, թե հրապարակվելու հենց այդ տիպի “զգացմունքային” երիզ, որի համեմատ Հայրենիքը գժի «ատմազկով» թուրքերին նվիրելը հրճվանքի և ուրախության առիթ է:
Ու այս աղմուկի մեջ չմոռանանք սակայն, թե ինչում էր տվյալ պատմության արմատը՝ վիժվածքն այդպես էլ չկարողացավ հրապարակել Սերժ Սարգսյանին ուղղված կազինոների, թալանի և այլ միֆերի և ոչ մի ապացույց:
Ոչ մի:
Այսպիսով այսօր փակվեց տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով