Այս ընտրությունը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է.Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

Ինչքան շատ է խոսում, այնքան դիմակը պատռվում է, թեպետ՝ սրանից այն կողմ, էլ ինչը պատռվի․․Բայց եւ տարօրինակ է լռությունը։ Ասում է գերիները կներեն, եթե մեկ-երկու ամիս եւս մնան գերության մեջ եւ գերիների հարազատներից՝ զրո արձագանք․․Երեւի լավ զննել է որոշ խավի հոգեբանությունը, օրինակ, զոհերի հարազատների ճնշող մեծամասնությունը սրան դեռ <ներում է> եւ հենց սա է դրան թեւեր տալիս, կրկին չափն անցնել, սպառնալ, հոխորտալ, ծաղրել․․Այո, ծաղրել, ուրիշ ի՞նչ անուն տաս դրա «քարոզարշավին»․․Գնում կանգնում,ասում է մենք մեր ժողովրդի պես իշխանություն ենք․․Իսկ ինքը դավաճան, հողատու, կապիտուլյանտ, թրքահոտ եւ թրքասեր իշխանություն է, Արցախը ծախած, Սյունիքը ծախող, երկրի սահմանները մեծացրած, երկրի անվտանգությունը ոչնչացրած իշխանություն է․․Ուրեմն, նաեւ ժողովրդին է համարում այդպիսին․․․

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե, ի՞նչ ասեմ, ամեն ինչ պարզ կլինի հունիսի 20-ին, իսկ 21-ին՝ տեսանելի․․ Այս արտառոց ընտրությունն , ըստ էության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է․․․Քննություն․․․Կհանձնի՞ մեր ժողովուրդը այս քննությունը, կմերժի եւ չի ընտրի կապիտուլյանտին, ուրեմն գերազանց է, հակառա՞կը կանի․․․․․Ուրեմն՝ ի՞նչ ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովրդի․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով