Արդյունքը երաշխավորված կլինի միայն խնդրի համալիր լուծմամբ.«Հայաստանի Հանրապետություն»

«Վեց ամսով դադարեցվում է անմշակ մորթու արտահանումը: Այս արգելքը, սակայն, չի տարածվի՝ «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող՝ նշված դասին պատկանող ապրանքների վրա: Այս արգելքի որոշումն ընդունելով, ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, տեղական արտադրությունը կպաշտպանվի եւ հուքային բազայով կապահովվի, Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը կխթանվի։
Հարցի առնչությամբ կարեւոր մի դիտարկում անենք՝ արդյունքը երաշխավորված կլինի միայն մի դեպքում՝ ոլորտային խնդրի համալիր լուծման՝ անասնաբուժությունից սկսած կաշեգործությամբ վերջացրած: Խորհրդային տարիների վերամշակող ոլորտի արտադրական միավորումների պատմությունն ուսումնասիրելիս կարող ենք «հայտնաբերել», թե ինչպես է ՀՍՍՀ-ում կայացել կոշիկի արդյունաբերության ոլորտը: Եվ, ի դեպ, սա դիտարկվել է կաշեգործության հետ միասին: Այս տարիների ամենատարբեր փաստաթղթերում մանրամասն զեկուցվում են, թե ինչպես է պետք կայացնել կաշեգործություն-կոշկագործության բնագավառը, թե ինչպես 1962 թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության մանր ձեռնարկությունների արտադրանքը, որ չէր անցնում 500 հազ. զույգից, ոլորտում միավորումների ու փոփոխությունների հետեւանքով 1969 թ. արդեն հասավ 9.3 մլն զույգի: Ուշադրություն էր դարձվում նաեւ որակյալ տեղական հումք ունենալու կարեւորությանը: Ինչի համար պետք էր, որ խոշոր եղջերավոր անասունները մաշկային հիվանդություններ չունենան, որ մորթից հետո դրանց կաշին շուտ չվնասվի կամ քերծվածքներ չունենա եւ այլն…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով