Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորներ՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու այնուհետև ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված ավտոքարշակն ու գլխի վրա շրջված Kia-ն։