Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված․ Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են “քվեարկացնել” ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և զլմների ուշադրությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով