ՀՀ ԿԸՀ-ն պետք է Փաշինյանին զրկի ընտրություններին մասնակցելուց, իսկ դատախազությունը քրեական գործ հարուցի. Ավետիք Իշխանյան

Այսօրվա պաշտոնակար կոչված թյուրիմածության ճղճղան խոսքերը չեմ կրկնի, կարծում եմ բոլորը լսել են։ Այսպիսի, ոչ միայն պետության ղեկավար, այլև քաղաքական գործիչ չէր կարող լինել աշխարհի որևէ երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Դրան չէին ընդունի, ոչ միայն եվրոպական, ժողովրդավարական, այլև ցանկացած արժանապատվություն ունեցող երկրի ժողովուրդ։ Այն գարշաբարբաջանքներից հետո որոնցով ղժղժում է թյուրիմածությունը, այլևս Հայաստանում ով ձայն տա դրա անհայրենիք, ողորմելիներից կազմված ստրկաթայֆային, ոչ միայն հայ, քաղաքացի, այլև մարդ կոչվելու իրավունք չունի։ Ընտրություններից հետո կերևա, թե Հայաստանում որքան չհայեր, չքաղաքացիներ և չմարդիկ կան։Երանի ընտրությունները գաղտնի չլինեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ Անիմաստ է խոսել այն մասին, որ թյուրիմածության այդ խոսքերից հետո ՀՀ ԿԸՀ-ը պետք է զրկեր ստրկաթայֆային ընտրություններին մասնակցելուց, իսկ դատախազությունը քրեական գործ հարուցեր պաշտոնակատար-թյուրիմածության նկատմամբ»,- գրել է Իշխանյանը։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով