ՀՔԾ և Դատախազության՝ այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են, որ քրգործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը  ֆեյսուքյան  իր էջում գրել է.

ՀՔԾ և Դատախազության՝ այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են այն մասին, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր:
Հրապարակված փաստաթղթերից ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու առիթն ապօրինի է, քանի որ մամուլի ծառայության զեկուցագիրը(իդենտիֆիկացիայից զուրկ տելեգրամյան ալիքի հղմամբ) քրեական գործ հարուցելու առիթ լինել չի կարող:
Մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական սուբյեկտ չէ և չի իրականացնում ֆունկցիոնալ լիազորություններ, ուստի նրա զեկուցագիրը առավելագույնս կարող էր դառնալ Ս. Խաչատրյանի ոգևորության առիթ, բայց ոչ երբեք քրեական գործի հարուցման:
Հ. Գ. Երևի ավելի հիմնավոր կլիներ, եթե առաջնորդվեիք օրվա աստղագուշակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով