Երեք տարի առաջ այս օրը դավադիր ոհմակը գրավեց մեր երկիրը.Վահան Բաբայան

Երեք տարի առաջ այս օրը դավադիր ոհմակը գրավեց մեր երկիրը:Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«Ստի և կեղծիքի միջոցով,մարդկանց խաբելով և հույսեր տալով կազմակերպված մերժեցին հայ մնալու,Արցախը պահելու և մեր ինքնության համար պայքարելու ճանապարհը:
Կեղծ քարոզներով մինչ օրս պահում են իրենց «չարի և մահվան» իշխանությունը,պահում են քանի դեռ մարդիկ պատրաստ են խաբված և մոլորված հետևել իրենց կեղծ ֆյուրերին:
Երեք տարի է ինչ պայքարում ենք Հայաստանը ազատագրելու համար,դավադիր ոհմակը ամեն գնով պետք է իր ծրագիրը կյանքի կոչի և կործանի հայ ժողովրդին:Նրանք մեր ազգի աղետն են,որը ազգի ձեռքով բերվեց մեր գլխին:
Այն ժամանակ երբ մենք ասում էին այս ամենը այսօրվա շատ խոսողներ դավաճանի կողքին էին կամ լուռ էին,այսօր իրավիճակը այլ է իրոք կա հույս,որ դավաճանին ի վերջո կհեռացնի մեր ազգը և կազատագրի Հայաստանը»,-գրել  է  Բաբայանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով