Տգետ ադրբեջանագետուհու տաֆտոլոգիան և ստերն ԱԺ-ում.Գագիկ Համբարյան

ԱԺ քայլիստ երեսփոխանուհի Տաթևիկը, ով ներկայանում է որպես ադրբեջանագետուհի, ԱԺ ամբիոնից դարակազմիկ բացահայտում է արել և հայտնել, որ «Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունենք Ադրբեջանի նման հակառակորդ և հարևան»…Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:

 

Ինչպես կասեր դասականը՝ Իյա, իրո՞ք….Իսկ ո՞վ չգիտեր դրա մասին… Այն, որ թուրք-ազերիի նման վայրենի և բարբարոս հարևան ունենք,նորմալ մարդիկ գիտեն շատ վաղուց, իսկ ներկայիս ՀՀ երեք նախկին նախագահներն այդ մասին գիտեն 1988 թ-ից…Միայն Տաթևիկի ու նրա քայլիստ առաջնորդ Նիկոլի նման տգետների համար էր դա բացահայտում, որ հիմա ԱԺ ամբիոնից է դա բարձրաձայնում ու չի ամաչում, որ էժանագին տաֆտոլոգիաների հեղինակ է դառնում…
Տաթևի՛կ, հաջորդ անգամ այդ ամբիոնից կհայտարարես, որ լավ է լինել կուշտ և առողջ, քան հիվանդ և սոված…
Իր ելույթի ժամանակ սույն գիտնականուհին նաև կեղծ տեղեկություններ է հայտնել, թե «Միևնույն ժամանակ, երեկ, փաստացի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ մենք կրկին ունեցանք զոհ»… Տաթիրկը ստում է, քանի որ չարաբաստիկ այդ հայտարարությունից օրեր անց՝ դեկտեմբերի 10-ին Հադրութի շրջանում գերեվարված մեր 11 զինվորականներին ադրբեջանցիները գնդակահարել էին և այդ սարսափազդու կադրերը տեղադրել էին համացանցում… Ի՞նչ առաջին զոհի մասին է խոսում սույն քայլիստուհին… Մտածում է՝ ոչ ոք չի հիշում, թե այդ տղաներն ու՛մ պատճառով հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ և սպանվեցին…
Այս քայլիստուհին իր առաջնոդի կողմից դիտավորյալ տանուլ տված պատերազմից հետո բավական երկար ժամանակ պապանձվել էր ու չէր խոսում՝ խնայելով մեզ իր տգետ և անհեթեթ մտքերից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով