Ստեփանակերտ քաղաքի բնակիչը դիմել է ոստիկանություն, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից, առանց իր իմացության պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին

 

Քաղաքացու անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից մայիսի 1-ին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին։ Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Մ.-ն ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ իր անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից մայիսի 1-ին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ  ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով