Սովետական տարիներին միշտ մեծ շուքով էր նշվում մայիսի 9-ը՝ Մեծ Հայրենականի հաղթանակի օրը, ինչպես նաև փետրվարի 23-ը՝ սովետական Բանակի օրը

Սովետական տարիներին միշտ մեծ շուքով էր նշվում մայիսի 9-ը՝ Մեծ Հայրենականի հաղթանակի օրը, ինչպես նաև փետրվարի 23-ը՝ սովետական Բանակի օրը;Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում  գրառում  է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Նատալյա  Սաղիյանը:

 

«Այդ օրերին ընդառաջ դպրոցներում, ուսումնարաններում և այլ ուսումնական հաստատություններում 2-րդ համաշխարհայինով անցած հերոս վետերանների մասնակցությամբ, արիության դասեր էին անցկացվում և ուսուցիչները միշտ կրկնում էին, որ Մեծ Հայրենականը մոռանալ երբեք պետք չէ:
Մեր ուղեղների մեջ այդ միտքը նստած էր առաջին դասարանից՝ պետք է միշտ հիշենք ու դասեր քաղենք կատարվածից, մեծարենք մեր հերոսներին ու բանակը, քանի որ եթե մոռանանք բանակն ու վետերաններին, պատերազմը կկրկնվի:
Այսօր միայն հասկացանք, որ նրանք իրավացի էին: Խորհրդային միության բանակը կարողացավ անսասան պահել երկրի սահմանները, սակայն օտարներն այն կարողացան քանդել ներսից:
Հայաստանն իր ազգային ազատագրական պայքարի վերածնունդի միջոցով կարողացավ ազատագրել Արցախն ու կապել մայր Հայասանին: Սակայն ժողովուդրը տարիների ընթացքում սկսեց մոռանալ ազատամարտն ու անտեսել հերոս վետերաններին:
Սկսեցինք չկարևորել բանակը, Արցախը, անգամ «ոմանք» դարձրին բեռ, ավելորդություն, անպետք ծախսատար ճոխություն: Հայտնի ուժերի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ բանակը վարկաբեկվեց այն աստիճանի, որ ծնողների համար զավակի պարտադիր զինվորական ծառայությունը դարձավ կյանքի ամենաահավոր փորձությունը:
Մեր բոլորիս շրջապատում վստահաբար կան մարդիկ, ովքեր ամեն գնով իրենց տղաներին ազատեցին բանակում ծառայելու պարտականությունից և դա նույնիսկ պարծանքի առիթ էր դարձել շատերի համար՝ ՛՛Բաշարել եմ ու ազատել եմ երեխուս, կարո՞ղ եք, դուք էլ ձեր երեխեքին ազատեք՛՛: Եկեք անկեղծ լինենք, յուրաքանչյուրս լսել ենք այսպիսիօ բառեր:
Վերջին 2.5 տարում ատելությամբ, ստով և թույնով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն էլ գագաթնակետին հասցրեց ամեն ինչ, տուշոնկա-շոու անորակ բեմադրությամբ, քրգործեր հարուցելով և հրապարակավ ստորացնել փորձելով Շուշին ազատագրած հերոս հրամանատարներին ու գեներալներին:
Ամբոխ դարձած ազգը մոռացով ու ուրացավ Արցախն ու բանակը և նորից պատերազմը չոքեց մեր դուռը, մեր երկրի տարածքն ու անվտանգությունը դրվեց զոհասեղանին ու կրեցինք խայտառակ պարտություն:
Մի քանի շաբաթից ընտրություններ են: Ժամանակ դեռ ունենք ճիշտ կողմնորոշվելու: Հասկացեդք վերջապես, որ Նիկոլ Փաշինյանը 5000 լույսի ճրագ է գողացել հայ ազգից»,-գրել  է  Սաղիյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով