«Պատիվ ունեմ» դաշինքը կհամագործակցի «Հայաստան» դաշինքի հետ. Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստ է անգամ մի քանի մրցունակ կազմեր ներկայացնել: Մեր ծրագրում կենացներ չեն լինելու՝լինելու է կոնկրետ տեսլական, կոնկրետ միջոցներ դրան հասնելու համար: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Արձագանքելով լրագրողների հարցերին ցուցակի կազմի հետ կապված Հակոբյանը նշել է, որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը չկան դաշինքի ցուցակում:
«Հայաստան» դաշինքն այն ազգային ուժերից մեկն է, որի հետ՝ ընտրությունների արդյունքներից հետո մեր համագործակցությունը լիովին պատկերացնում ենք»,-նշել է Հակոբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով