Monthly Archives: Մայիսի 2021

Ինչի՞ մասին բանավիճեն , մեր զինվորներին սպանելու մանրամասների թե՞ տղաների մասունքները տոպրակներում անխնա թողնելու ու ծնողներին չհանձնելու.Հովհաննիսյան

Դե ինչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով վերջերս պարգևատրված առողջապահության նախարարի հիմնարկը հաստատեց, որ պատերազմից 8 ամիս անց անթաղ զինվորների մասունքներ են պահվում ինչ- որ հաստատության նկուղում: Հիմա հասկացա՞ք մեդալն ինչի համար էր այդ տիկինը ստացել:Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է  արել Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե … Կարդալ ավելին »

Աննա Նաղդալյանը այլևս չի կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները

Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից. «Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության… Կարդալ ավելին »

Հրաժարական է տվել Արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալեչյանը

  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Aysor.am-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Աբովյանի դիահերձարանում նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել.ԱՆ-ն հաստատում է

Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ ԱՆ պաշտոնապես հայտնում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին,… Կարդալ ավելին »

«Պատիվ ունեմ» դաշինքը գնում է հաղթելու. Արթուր Վանեցյան

  Այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությունը, որին ներկա էին կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցության Սպիտակի տարածքային պատասխանատու Կարեն Թեյմուրյանը, այլ պաշտոնատար անձինք, կուսակցականներ։ Բացման խոսքում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ չնայած կուսակցության երիտասարդ լինելու հանգամանքին, մարզերում տարվել է մեծ աշխատանք։ Անդրադառնալով ՀՀԿ-ի… Կարդալ ավելին »

Համագործակցության հուշագիր ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը: Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։ Հուշագիրը հիմքեր է ստեղծում ՀՀ-ում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)… Կարդալ ավելին »

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում.Yerevan.Today

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։   yerevan.today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի… Կարդալ ավելին »

Հայտնի են համարները, որոնցով կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշվեց, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ինչ համարով են մասնակցելու քվեարկությանը Այսպես. «Արդար Հայաստան» կուսակցություն «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն 4.«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն «Ազատություն» կուսակցություն «Պատիվ ունեմ» դաշինք «Միասնական Հայրենիք» կուսակցություն «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Մեր… Կարդալ ավելին »

Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել լրագրողների դեմ ուղղված էժանագին քայլերից. ՀԺՄ

  Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Օրեր առաջ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի և նկարահանող խմբի անդամների վրա՝ պահանջելով նկարահանումներ չիրականացնել իրենց գյուղում։ Ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող Ազատամուտի մի քանի բնակիչներ այդպիսով իրենց աջակցությունն են հայտնել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին․ կազմակերպված ու բեմադրված այդ միջոցառմանը մասնակցել է… Կարդալ ավելին »

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան: Լուսանկարը Մեզ ուղարկել են րոպեներ առաջ, տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանից: