Աննա Նաղդալյանը այլևս չի կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները

Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից. «Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»,- գրել է Նաղդալյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով