Նոյեմբերի 9-ից հետո, մեզ հետ կապված բոլորը հարցերը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և մյուսները խոսում ու քննարկում են ՌԴ-ի հետ. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում  գրել է.

«Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե նկատի ենք ունենում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես, պայմանավորվածությունների 5-ամյակ ժամկետը, ապա պարզ է դառնում, որ յուրաքանչյուր հնգամյակում, չկարգավորված կարգավիճակի պայմաններում, նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու:

Թե ինչ գնով, ինչ կորուստներով է հնգամյակը մեկ երկարաձգվելու եռակողմ պայմանավորվածությունները, դեռ պարզ չէ, բայց որ դրա մշտական ռիսկերը տասնամյակներով ուղեկցելու են մեզ՝ ցավոք, միանշանակ է:

Գործող իշխանություններն այս հարցը ոչ միայն չկարողացան մտցնել եռակողմ հայտարարության փաստաթուղթ, այլ այսօր էլ գործուն քայլեր, միջոցներ չեն ձեռնարկում դրանք առաջնային օրակարգ հետ բերելու հարցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պայմաններում, ռուսական կողմն էլ իր հերթին շարժվելու է այն ճանապարհով ու առաջնահերթություններով, որն առաջին հերթին տեղավորվում է իր ռեգիոնալ օրակարգում:

Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, բացակայում է, իսկ նոյեմբերի 9-ից հետո, մեզ հետ կապված բոլորը հարցերը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և մյուսները խոսում ու քննարկում են ՌԴ-ի հետ»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով