Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են «Sputnik V-ով».Mediaport

Mediaport-ի՝ առողջապահության նախարարության աղբյուրի փոխանցմամբ, երեկ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութով:
«Sputnik V»-ով են պատվաստվել նաև Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին հերթին ներմուծեց խնդրահայրույց «AstraZeneca»-ն, որի պիտանելիության ժամկետը մայիսի վերջին ավարտվում է և թեև ՀՀ իշխանությունները ազգաբնակչության շրջանում «AstraZeneca»-ով պատվաստվելու ակտիվ քարզչություն են իրականացնում՝ իրենք նախընտրում են պատվաստվել «Sputnik V-ով»։
Երեկ էլ ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահությունը ծաղրեցին չինական պատվաստանյութը, որը Հայաստան էր ուղարկվել մայիսի մեկին՝ 100 հազար դեղաչափով և բացարձակ անվճար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով