Նախկիններին մեղադրելու մոլուցքից բաժին ընկավ նույնիսկ հայկական պետության հիմնադիրներին․ Իշխան Սաղաթելյան

 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախկիններին մեղադրելու մոլուցքից բաժին ընկավ նույնիսկ հայկական պետության հիմնադիրներին։ Հայկական պետականության ստեղծման օրը այդ նույն պետականության թշնամին, չգտնելով սեփական ժողովրդին ասելու որևէ այլ բան, այս հողի ամեն սանտիմետրի համար արյուն ու քրտինք թափած, պետություն ստեղծած մարդկանց մեղադրում է դավաճանության և պետության դեմ գործելու մեջ։

Դրոյին, Հովհաննես Քաջազնունուն, հայորդիների, որոնք մոխիրներից ստեղծեցին պետություն, եռապատկեցին պետական տարածքը և այն ժառանգեցին մեզ, հողատուն մեղադրում է սեփական մեղքերի մեջ։

Հիվանդ երևակայության մեջ նա նույնիսկ համարձակվել է ինքն իրեն նմանեցնել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրաստամատ Կանայանին։ Եթե խելագարը ծանոթ լիներ մեր ժողովրդի պատմությանը, իրեն կտեսներ մեր պետության հիմնադիրների կողմից դավաճանության և դասալքության համար գնդակահարվողների շարքերում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով