Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին առչվող հարցեր:
Արթուր Վանեցյանը դեսպան Սխեմերսին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ, վեց գերեվարված զինծառայողներ և վիրավորներ : Վանեցյանը հույս հայտնեց, որ Նիդերլանդների Թագավորությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր միջազգային հարթակներում ստեղծված իրավիճակը բաձրաձայնելու և քննարկումներ հարուցելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով