Նա հոխորտում ու աքլորանում է, երբ որ մենակ է մնում կամեռաների առջև կամ իր ուսապարկերի պահեստում.Աշոտյանը`Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա զառանցանքներին։
Նա հոխորտում ու աքլորանում է, երբ որ մենակ է մնում կամեռաների առջև կամ իր ուսապարկերի պահեստում։
Ազգային ժողովում դեռևս մայիսի 5-ին ասել էր, որ պետք է բանավիճել Արցախի թեմայով, ես անմիջապես արձագանքել եմ և ասել եմ արի բանավիճենք։
Մի քանի զլմ նախաձեռնեց այդ բանավեճը, բայց ինքը ինչպես միշտ թռել է, վախկոտ թուրքի գործակալի պես։
Ինչքա՞ն ես թռնելու։
Մեկ է, այս հարցերը պատասխան են սպասում, իսկ իմ ու քո միջև Արցախի հարցով բանավեճի առաջարկը ուժի մեջ է։
Չես պլստալու»,-գրել  է  Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով