Մարդ ում անվանում են Երևանի լավագույն քաղաքապետ.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը  գրել  է.

Այո Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ Երևանը դարձավ և ավելի գեղեցիկ և ավելի մաքուր և երևանցին գիտեր,որ ունի քաղաքային իրական իշխանություն,ով զբաղվում է քաղաքի խնդիրներով:
Երևանում գրեթե չկա մի բակ,որտեղ Տարոն Մարգարյանի շնորհիվ երեխաների համար չի կառուցվել խաղահրապարակ և հարմարություններ:
Չկա Երևանում մի անկյուն,որն անծանոթ է իր խնդիրներով և յուրահատկություններով Տարոն Մարգարյանին:
Միջոցառումների մակարդակով և քանակով ևս Տարոն Մարգարյանի օրոք Երևանը առաջատար է եղել:Զինծառայողների ծնողներին անվճար զորամասեր տեղափոխելու քաղաքապետի նախաձեռնության մասին մարդիկ միայն ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում և խոսում:Տարոն Մարգարյանի օրոք Երևանի արտաքին հարաբերությունները ևս փայլում էին և բարձր պահելով մայրաքաղաքի պատիվը մարդիկ լավ էին զգում,որ կա նման մարդ,աշխատող,հայրենասեր ընտանիքի և հոր զավակ,ով պատրաստ է աշխատել շարքային քաղաքացու համար:
Ի՞նչ ունենք այսօր բոլորս գիտենք,ունենք մի ծաղրածու,որը նույնիսկ արդեն չի երևում և չկա,անտերություն և փուջ խոստումներ,ստեր և կեղծիք,թույն և ատելություն:
Տարոն Մարգարյանը գիտի ինչ է պատիվը և մենք պետք է սատարենք նման հայրենասեր մարդկանց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով