Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մարդ սխալական է,իսկ քաղաքական գործիչը՝ առավել եւս։
Կան ներելի եւ մահացու մեղքեր ու սխալներ։
Ամենամեծ սխալներից է թուրքերի «դուդուկի տակ պարելն» ու ժողովրդին
բաժանել «սեւերի եւ սպիտակների»։
Աններելի մեղք է պարտություն բերել ու հպարտանալ այդ պարտությամբ,5.000 նահատակի պատճառ դառնալ,Հայրենիք հանձնել ու այս ամենից հետո լկտիաբար «զառանցել»։
Աններելի սրբապղծություն է ամիսներ անց նահատակ զինվորների մարմինները «տոպրակների» մեջ պահելը:
Ու այսքանից հետո հողատու կապիտուլյանտը դեռ իշխանության է ։
Իսկ ու՞ր են 2018-ի «հպարտ քաղաքացիներն» ու մեզ «մերժողները», ինչու՞ են լռում։
Հրահանգ չկա՞ քննադատելու…
Այսօր լռելը հավասարազոր է հանցակից լինելուն։
Այո, մենք էլ ենք սխալական, բայց անբարոյականություն է թուրքին հաղթած «նախկիններին» համեմատել թուրքի առաջ «ծնկի եկած» կապիտուլյանտի հետ։
Իսկ ո՞րն է եղել մեր գլխավոր սխալը։
Հանրապետականի ամենամեծ սխալը եղել է իր շարքերում ապագա «թռնողների» ընդգրկումը,որոնք առաջնորդվել են՝«ով էշ, ես՝ փալան» սկզբունքով։
Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ սկզբունքային, պայքարող ու չնահանջող գործիչների եւ թիմի առկայությունն է։
Պատմությունն ամեն մեկիս կտա իր արժանի գնահատականը։
Շատ բաներ անցողիկ են: Հավիտենական են միայն Աստված եւ Հայրենիք։
Մաքրել Հայաստանը կապիտուլյանտներից ՝ ահա մեր առաջնային խնդիրը։
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...