«Հայրենի» իշխանությունը գործում է ադրբեջանական սցենարով. Արշավիր Ղարամյան

 

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս»  Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով՝ մեր պարտությամբ հպարտացողները և ադրբեջանաթուրքական հաղթանակով հպարտացողները գործում են նույն սցենարով:

«2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող, բայց պաշտոնապես հայտարարել էր 34-ի մասին՝ այն դեպքում, երբ բաց աղբյուրներից հայտնի է դարձել մի քանի հարյուրի մասին (հիշենք մեհիրիբանի կողմից այդ գործողությունների ընթացքում զոհվածների (սատկածների) մայրերի կամ կանանց ընդունելությունը, Մեյդան TV-ի ապրիլի 2016-ի ապրիլի 7-ին հրապարակած 93 հոգին՝ լուսանկարներով): Եթե նույնիսկ համարենք, որ թշնամու նույն զոհի մասին կրկնակի տվյալներ են ստացվել, ապա միևնույն է, ստացվում է, որ թշնամին այն ժամանակ տվել է գոնե 743 զոհ։

2016-ին, ըստ ստացված տվյալների, ադրբեջանական իշխանություններն իրական կորուստների թիվը սեփական ժողովրդից թաքցնելու համար երկար ժամանակ դիակները պահում էին երկրի տարբեր շրջաններում գտնվող դիահերձարաների սառնարաններում կամ կատարում էին գաղտնի հուղարկավորումներ:

2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:

Միայն փաստը, որ ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում, ակնառու խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին, ինչը հատուկ է թշնամու ձեռագրին։ Եվ այստեղից պարզ երևում է, որ նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու և նրանց հարազատներին անորոշ ու տագնապալի վիճակում պահելու գործով»,- գրել է Ղարամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով