Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ճանապարհին

 

Մայիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է հանդիպակաց երթևեկող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի. «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի 41-ամյա ուղևորուհի Արմինե Ղարուշյանը մահացել է, 45-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՄԱՆ» բեռնատարի 47-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վթարի վայրից փախուստի դիմած «Օպելի» 26-ամյա վարորդը նույն օրը Վայք քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով