Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ

 

Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ: Այս մասին ասվում է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունում:

«Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ։

Հերթական անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից ներկայացվող ոչ մի էժանագին սցենար ի վիճակի չէ շեղել Գորիսի հանրությանը՝ ստեղծված պայթյունավտանգ իրականությունից։

Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին՝ ե՞րբ են թուրքերը հեռանալու իրենց ելման դիրքեր։

Մենք բավականաչափ հստակ տեղեկացված ենք, թե որտեղ են տեղակայված թուրքերը և իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում ենք լրջանալ։

Հիշեցնում ենք, որ Գորիսի հանրությունը պրկված ջղերով սպասում է բանակցությունների ընթացքի արժանապատիվ հանգուցալուծմանը։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների հանցավոր անգործության հետևանք է»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով