Իրեն ժողովրդական համարող Փաշինյանի իշխանությունը միջոցառումները փակ է անում.«Ժողովուրդ»

 

«Մշտապես թափանցիկության և ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք Առաջին Հանրապետության և Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձևաչափով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ և կանգնել պաշտոնյաների կողքին։

Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով