Ի վերջո, քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Սյունիքում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000–ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում 1000 զինծառայողից ավելի կլինեն. «Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա 1000-ից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով