Հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման միջոցառումներ Կոտայքի մարզում

Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով ապրիլի 1-ից 29-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին  նաև ՊՊԳՎ և ՃՈ Կոտայքի մարզը սպասարկող ստորաբաժանումների ծառայողները։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 60 անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են ատրճանակ, սվին-դանակ, սառը զենքեր, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Հայտնաբերվել են նաև մեքենան առանց վարորդական իրավունքի վկայականի, ինչպես և մեքենան առանց համարանիշերի վարած անձինք։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով