Ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց.Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը  գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ։ Հարգարժան լրագրողներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց։ Հնարավոր պատճառներին կանդրադառնանք ավելի ուշ։

Բայց, քանի որ դրանից մեր օրակարգը չի փոխվում, ապա 2021 թվականի մայիսի 8-ին ժամը 15․00-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտ (ք․Երեւան, Բաղրամյան 26) հանրային հանդիպման նպատակով՝ հրապարակային կերպով հնչեցնելու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այն 10 հիմնական հարցադրումները, որոնք պայմանավորված են իր գործողությունների եւ լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական եւ հակաօրինական գործընթացներին եւ դրանց հնարավոր հետեւանքներին»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով