Այլևս ոչ մեկը թող չասի խաբվել էինք, խաբվեցինք, չէինք պատկերացնում․ Կարեն Բեքարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանն անդրադարձել է հայ զինծռայողների գերևարմանը․ «Հիմա էլ նոր գերիներ…

Այլևս ոչ մեկը թող չասի խաբվել էինք, խաբվեցինք, չէինք պատկերացնում:

Եթե նոյեմբեր 10-ին հասցրածը դեռ խոսում է, մոտենում ԱԺ ամբիոնին, ազատության մեջ է և իր անվան տակ «մարդկանց» անուններ գրելով ցուցակ է հանձնում ԿԸՀ ու այդ ցուցակինները նայում են ձեր աչքերին, զրուցում ձեզ հետ, հանգիտ կամ անհանգիստ շնչում այս երկրի (կամ՝ դրա բզկտված պատառիկների) օդը, մարդամեջ դուրս գալիս ու լկտիության որևէ սահման չունենալով խոսում ապագայից… ի՞նչ սխալվել, ի՞նչ խաբվել, էլ ի՞նչ չպատկերացնել…

Մենք ունենք արնախում դավաճան, դավաճաններ, դահիճներ՝ իրենց օգնականներով ու դրանց կոշիկները լիզող պոլիցայներով, դեռ կան շնչող ու մեր կողքին քայլող դավաճան- դահիճների «համակիրներ», սեփական բարդույթների դիմաց մարդ ուտող՝ դրսերից ծափահարողներ, իրենց հանցագործ անտարբերության համար պատճառներ հորինողներ…

Այս ամենը կա, բայց այս ամենի ու ամենքի համարժեք պատասխանը չկա, իսկ կարո՞ղ է պատասխանողները չկան…

Տվեք Ձեզ այս հարցը ու նայեք հայելուն — ո՞վ եք Դուք վերջապես՝ օկուպացիոն ռեժիմի դահիճ-ծառա՞, թե՞ մարդ, հայ, Հայաստանի քաղաքացի:

Երրորդ պատասխան չկա, ցանկացած փնտրտուք երրորդ պատասխանի ինքնախաբկանք է, ավելի հստակ՝ դավաճանություն:

Աստված օգնական մեր գերիներին…

#անտիբորենիներ

#antinikol»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով