Ավտովթար Երևանի քաղաքապետարանի դիմաց. բախվել են Mercedes-ը, Nissan Teana-ն և Hyundai Elantra-ն.

 

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17:30-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Nissan Teana, Mercedes և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությոեւնների, բարեբախտաբար տուծածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, և սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով