Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

 

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, քաղաքական կեղտոտ խաղերով, ընտրություններով և քարոզչությամբ տարված քաղաքական գործիչներ,

Իմ այս խոսքն իր բովանդակությամբ մի փոքր կտարբերվի այս օրերին քաղաքական այրերի կողմից հնչեցվող ելույթներից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է։

Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ,  պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։

Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներ հյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկին բաժանվենք այս կամ այն գաղափարական թիմերի։ Ահա թե ինչու՝ առաջարկում եմ վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը։

Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության և պետականության, մեր ազգի առջև ծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները և այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։

Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։

Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը։

Վստահ եղե՛ք, որ Միասին Մենք Կարող ենք»։

twitter sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով