Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Մայիսի 4-ի, 6-ի, 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին, 7-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երևան քաղաքի մայիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝       28.90C (1971 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝           2.90C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝      13.90C

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով