Անվտանգ երկիր ունենալու կարևոր նախապայման է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը. Վանեցյան

 

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Լոռիում էր՝ մասնակցելու Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի մոտ, չնախատեսված կանգառ տեղի ունեցավ․ շիրակամուտցիները և հարակից գյուղերի բնակիչները, տեղեկանալով, որ Վանեցյանն այդ ճանապարհով է անցնելու, փակել էին այն, որ հանդիպեն վերջինիս։

Նրանք աղ ու հացով դիմավորեցին, ապա զրույցի ընթացքում իրենց հուզող հարցերը բարձրացրին, որոնց առանցքում Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներն էին։

Ներկաներից մեկն ընդգծեց, որ պատերազմից անցել է ավելի քան 6 ամիս, սակայն ոչ միայն անվտանգ սահմաններ չունենք, այլ նաև ունենք նոր գերիներ և զոհ սահմանին։
Ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ անվտանգ երկիր ունենալու կարևոր նախապայման է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնակիչները նաև հյուրասիրություն էին կազմակերպել․ տեղացիներն Արթուր Վանեցյանին և մյուս ներկաներին հրավիրեցին սեղանի շուրջ զրույցը շարունակելու։

#Պատիվ_ունեմ

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով