Ակցիա ԱԺ-ի դիմաց. Իջևանցին էշով եկել է Փաշինյանին տանելու

Ակցիա ԱԺ-ի դիմաց. Իջևանցին էշով եկել է Փաշինյանին տանելու.

«Հին հայկական ավանդույթ ունենք՝ դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր իջևանցին՝ նշելով, որ նա էշացրել է բոլորին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինքը տեղյակ է, որ պետք է գանք։ Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ օրենքով կամ որոշմամբ չեմ կարող Իլհամիկին (ավանակի անունն է.-հեղ.) տանել։ Իր հետ ես ունեմ պայմանավորվածություն՝ պետք է էշով հետ տանեմ այնտեղ, որտեղից, որ ինքը հետ եկավ՝ մեզ էլ, ձեզ էլ խայտառակ արեց։ Խելոք հայվան է էլի, անմեղ էակ է (ավանակը հեղ.), ընդամենը կարևոր առաքելություն ունի անելու»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում կհավաքի ավանակի կեղտոտածը։

«Գոնե բարձրանամ, որ գոռամ լսի, իմանա, որ տեղ եմ հասել։ Մի քիչ բարձրանամ, այնտեղից ձեն տամ, կտեսնեք, որ գալու է էլի»,- նշեց իջևանցին՝ գոչելով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկո՛լ, ա՛ Նիկոլ, արի ախպեր, արի՛։ Արի, տղեքը չեն թողնում բարձրանամ, արի՛ Նիկոլ ջան, արի՛։ Տղերք ջան, իր յութուբը խփած է էլի, դուք էլ եք հասկանում, եկել եմ գժին տանեմ, ուրիշ բան չեմ անելու»։

ՀՀ ԱԺ շենքի մոտ էշով եկած իջևանցուն ոստիկանության ծառայողները քիչ առաջ բերման ենթարկեցին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով