76-ամյա տղամարդը հայհոյում էր և զինված էր․ Մարաշի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին: Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 76-ամյա թոշակառու հարևանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով մեկ անգամ օդ կրակել:
Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացրել է օրինական գազային ատրճանակը և մեկ դատարկ պահեստատուփ և տվել խոստովանական բացատրություն:
Ատրճանակն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով