Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը   գրում է.

«Ժողովու´րդ, փրկչի առաքելությամբ կուռքեր մի ստեղծեք ձեր համար, ամեն մեկդ եք փրկիչ, եթե այս հողը թանկ է ձեզ համար:
Դուրս եկեք պայքարի՝ ձեր պատվի, թասիբի և հողի համար:
թուրքի դրածոն Սյունիքը չի կարող հանձնել այնպես, ինչպես հանձնեց Արցախը՝ դավադրաբար մեզ թիկունքից հարվածելով: Չի կարող, որովհետև այլևս բոլորը գիտեն, թե սա ինչ աստիճանի պղծություն պաշտող հայենադավ է: Եվ ուրեմն` ինչպես կատարի իր դավաճանության երկրորդ արարը. բնականաբար պետք է գնար Սյունիք, սադրեր ըմբոստ և անկոտրում սյունեցիներին, ժողովրդի վերքին աղ լցներ: Իսկ ինչ պետք է աներ ալիևը, բնականաբար՝ սպառնար նոր պատերազմով, որպեսզի պատերազմի ցավից, դավաճանությունից մրմռացող մեր ժողովուրդը ընկրկի…
Փաստացի, երկու վիժվածքները հոգեբանական ճնշման մեթոդով, «պասերով» աշխատում են…
Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ:
Մենք պարտավո´ր են ազատագրել Հայաստանը թրքահպատակ իշխանությունից»,-գրել  է Գևորգյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով