Զարգացում՝ անպայման արդյունաբերական ուղղվածությամբ.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանին անհրաժեշտ է արմատապես վերափոխված տնտեսական կառուցվածք եւ նոր որակ՝ անպայման արդյունաբերական ուղղվածությամբ եւ զարգացման հեռանկարով։ Ամենատարբեր ոլորտներում առաջարկվող քայլերը վերլուծելով՝ այս ընթացքում կարծես բաց ենք թողել գյուղատնտեսութան եւ մշակող արդյուաբերության ճյուղերում անհրաժեշտ ծրագրերը։ Մեր երկրի համար գյուղատնտեսության հույժ կարեւորության հարցում կասկած անգամ չկա. գյուղերը մեզ համար պարզապես գյուղեր չեն։ Նրանք սահմանապահներ են՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը գյուղատնտեսության հրատապ քայլերից խոսելիս պետության դերակատարման երկու ուղղության է անդրադառնում։ Դրանցից առաջինը ոլորտի քարտեզագրումն է (հողատարածքային, ապրանքային, ծավալային), ապրանքատեսակների թողարկման տարածքային խոշորացված կողմնորոշիչ պլանավորումը։ Եվ երկրորդը պետական փոքր մասնաբաժնով, մասնավոր հողերի միավորմամբ՝ շահութաբեր եւ ժամանակակից կոպերատիվների պիլոտային ծրագրերի գործարկումն է (ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մթերման շահավետ պայմանագրերի կնքմամբ, նպատակային վարկավորման եւ լիզինգային նպաստավոր պայմանների ապահովմամբ, պարտադիր ապահովագրմամբ եւ այլն)։
Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերության ոլորտում անհրաժեշտ քայլերին. տնտեսագետը դրանք 10 կետով է ամփոփում: Դրանցից մեկն այն է, որ հստակ ցանկով, տեխնոլոգիական շարժիչ ոլորտների գործունեությունը՝ էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, նոր նյութերի արտադրություն եւ այլն՝ 10 տարի ժամկետով պետք է ազատվի բոլոր հարկերից…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով