Երբ հայրենադավն առաջին անգամ փորձ արեց մեկնել Սյունիք, նույն վերաբերմունքին արժանացավ.Գեղամ Մանուկյան

Քննչական կոմիտեում նման վերաբերմունք ցույց տալը միայն թուրքի վերաբերմունք է։ Որևէ մեկը չի ներվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։

«Թուրքն օկուպացրել է նաև Երևանը։ Երբ հայրենադավն առաջին անգամ փորձ արեց մեկնել Սյունիք, նույն վերաբերմունքին արժանացավ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նույն վերաբերմունքին էր արժանանում նաև Երևանի տարբեր հատվածներում, որտեղ հազարավոր ոստիկաններով շրջապատում էին թաղամասերը, որ 200 մ կարողանա քայլել։ Երեկ Սյունիքը, որ երկու կողմից թշնամիներով է շրջափակված, որին ամեն օր Ալիևը պատերազմով է սպառնում, ուղղակի գլխատում են»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով