Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից

 

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից:

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։

3 օր առաջ տղայի ծննդյան օրն էր։

«Կիրյուշենկա․․․ Կիրիլ․․․ Կիրիլ Ալեքսանդրովիչ․․․ Դու ինձ մոտ եկար 14 տարի առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրված եղի՛ր։ Երջանիկ եղի՛ր։ Առողջ եղի՛ր։ Հաջողակ եղի՛ր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ։ Հավատում եմ ուժերիդ։ Ու անսահման սիրում», — նման շնորհավորանք էր հրապարակել Փինջոյանն Instagram-ի իր էջում։

 

Ելենա Փինջոյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 10-ին Բաթումում (Վրացական ԽՍՀ)։ 1975 թվականին ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել։  1991 թվականին, երբ Ելենան ընդամենը 22 տարեկան էր, ստեղծեց «Նեպոսեդի» մանկական ստուդիան, որն ավելի ուշ բավական հայտնի դարձավ։ Երկար տարիներ Ելենա Փինջոյանն ընդգրկված է համառուսաստանյան և միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի կազմում։

 

Read more: https://armeniasputnik.am/incidents/20210404/27052772/selfi-patuhanagog-mah-elena-pinjoyan-mah.html

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով