Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի

 

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում:Այս մասին  տեղեկացնում  է  Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:   Մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար, գազաբալոնն էլ չի պայթել:   Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով