Ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ ներքաղաքական կյանքն աշխարքաղաքական պայքարի թատերաբեմ սարքելը.Դանիելյան

 

Մենք կատարում ենք ամենամեծ սխալը, որից պետք է ամեն գնով խուսափեինք։ Ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ ներքաղաքական կյանքն աշխարքաղաքական պայքարի թատերաբեմ սարքելը, դա այն է, ինչից պետք է ամեն գնով խուսափեինք, ամեն գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք կատարում ենք ամենամեծ սխալը, որից պետք է ամեն գնով խուսափեինք։

Ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ ներքաղաքական կյանքն աշխարքաղաքական պայքարի թատերաբեմ սարքելը, դա այն է, ինչից պետք է ամեն գնով խուսափեինք, ամեն գնով։

Անում ենք ճիշտ հակառակն, ավելին, փրփրակալած բերաններով, վերջին ու միակ ճշմարտությունն ուղեղների մեջ դաջված մարդիկ գնում են մարտի’ ընտրությունների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակին Արեւմուտքն ու Արեւելքը Կորեայում, Վիետնամում էին իրար հետ հարաբերություններ պարզում, հիմա Սիրիայում ու Ուկրաինայում։ Մենք վիետնամցիների եւ կորեացիների չափ մարդկային ու բարոյական ռեսուրս չունենք։

Կա նաեւ Ֆինլանդիայի օրինակը, ով թույլ չտվեց իրեն ներքաշել ուրիշների կռվի մեջ եւ շահեց։

Դե ինչ արած, իր ու ուրիշների սխալների վրա սովորել չկարողացող ժողովուրդն ինքն է ընտրում իր տխուր ճակատագիրն։ Անգամ իր ցեղասպանությունից գլխավոր հետեւությունն անելու անկարողությունը փակում է բոլոր դռները»,- գրել է Դանիելյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով