Ուշքի՛ եկեք։ Ձեզ 44 օր ռեժիմով խաբել են ու ֆռցրել լոխի պես.Հայկ Կիսեբլյան

Ֆոտոլրագրող Հայկ  Կիսեբլյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««Մինչև իսկ Շուշին գրավելու վերջին վայրկյանը, Նիկոլի տասովչիկները վիդեոներ էին սարքում գցում համացանց, թե մի՛ հավատացեք սուտ լուրերին, թե Շուշին հանձնում են, Շուշիում ադրբեջանցի չկա, Շուշիում եթե ադրբեջանցի էլ կա` հորիզոնական դիրքով ա, մեռած, վրայից էլ հոտ ա գալիս…

 

Ասում էին թե «նախկիններն» են` Սերժն ու Քոչարյանն են ապատեղեկատվություն տարածում, հանգիստ եղեք, մենք մի բան էլ առաջ ենք գնացել, Կուբաթլուն հետ ենք վերցրել։
Մոռացա՞ք էդ ամեն ինչը։
Շուշին հանձնելուց մի ժամ հետո էլ էդ նույն մարդիկ լայվեր ու նյութեր էին անում, թե բա չեկաք մեզ օգնելու, մեզ թողեցիք մենակ, ինչ լավ ա արել Նիկոլը որ կապիտուլյացիան ստորագրեց…
Էդ ու՞մ եք ոչխարի տեղ դնում։ Այ հասարակություն, այ ամբոխ, այ ժողովուրդ։
Ինչքա՞ն ա կարելի ստի մեջ ապրել։ Ուշքի՛ եկեք։ Ձեզ 44 օր ռեժիմով խաբել են ու ֆռցրել լոխի պես։
Ի՞նչի եմ այդպես ասում, որովհետև փողոցային բառապաշարն ու մտածելակերպը բերել են քաղաքական օրակարգ, ձեզ ասել են թե դուք դուխով եք, բայց խաբել են ոււ ֆռցրել են, իսկ նման տխմարներին դա են ասում` լոխ»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով