Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է շարունակում թողնել հարկային եկամուտների վրա․ ՊԵԿ նախագահ

«Կառավարության պարտքը, որը շեշտակի ավելացում ունի, տարվա արդյունքներով, ըստ էության կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին»,-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ օրենսդրությամբ կառավարությունը  պարտավորություն ունի՝ պետական պարտքի  60 տոկոսն  անցնելու դեպքում ներկայացնի հստակ հետագիծ և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի կառավարության պարտքը նվազեցվի։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ 2026 թվականի կանխատեսումների՝  պետք է իրականացնեն հարկաբյուջետային համախմբում այն տրամաբանությամբ, որ  հնարավոր լինի պետական պարտքի բաղադրիչը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից։

Պետական եկամուտներ կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը էլ հայտնեց, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, պակաս է հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դամը վերաբերում է շահութահարկին։

«Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է թողնել հարկային եկամուտների հավաքագրման վրա, սակայն մենք ջանում ենք, մեր բոլոր ուժերը գործադրում ենք հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար»,–հայտարարեց  Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով