Թումանյանում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ներկայացել է Ոստիկանություն՝ հանձնելով նաև հրացանը

Ապրիլի 22-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, որը հիմնականում կատարել են Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները, ինքնակամ Ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքի տեղեկություններով՝ Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։

Մանրամասները կարող եք կարդալ  shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով