«Տապալվեց դավաճանի սարքած մարտի 1-ի գործը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Տապալվեց դավաճանի սարքած մարտի 1-ի գործը:Չհաշված,որ իբր այն «բացահայտվել» էր:
Մնում է մի բուռ հող ուտի,մնացածը չասեմ»,-գրել  է  Բաբայանը;

Հիշեցնենք,որ  այսօր  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով